211652_close_icon
views-count31900 դիտում article-date 21:50 22-12-2020

Դիլիջանի սպորտդպրոցի տնօրենի հարազատները հերքում են, որ նրա ավտոմեքենան վառվել է, մինչդեռ կադրերն այլ բան են հուշում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել, որ ոստիկանության Դիլիջանի բաժնում նյութեր են նախապատրաստվում Դիլիջան քաղաքի Աթարբեկյան փողոցի բնակիչ, 43-ամյա Գարիկ Բաղդասարյանին պատկանող Toyota Camry մակնիշի 10 OC 100 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի փաստով: Մինչ ահազանգով դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը, Գ. Բաղդասարյանն ու նրա հարազատները տեղի ուժերով մարել էին կրակյը, իսկ հրշեջ-փրկարարներն էլ ժամանելով, հոսանքազրկել էին մեքենան և փակել գազաբալոնի փականը: Նույն օրը դեպքի վայր ժամանած Դիլիջանի ոստիկաններին Գ. Բաղդասարյանը հայտնել է, որ ինքը աշխատում է Դիլիջանի սպորտդպրոցի տնօրեն և ունի կասկածներ, որ ավտոմեքենայի դիմային հատվածում կրակը առաջացել է հրկիզման եղանակով: Նրա հայտնած տեղեկությունը պարզելու նպատակով ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում առաջացել կրակը: Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color] էր ահազանգել մի տիկին և սպառնում էր՝ «ինչի համար ենք այդ լուրը մենք հրապարակել, այն չի համապատասխանում իրականությանը, ոչ մի մեքենա էլ չի այրվել և եթե նյութը սայթից չջնջվի, ապա պատասխանատվության է ենթարկելու, քանի որ մենք հրապարակել ենք չեղած բան»: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է լուսանկարներ՝ արված դեպքի վայրում, ինչը հերքում է սույն տիկնոջ պնդումները: Նա նաև հայտնում էր, որ ոչ մի հրշեջ էլ չի ժամանել: Այդ փաստը նույնպես չի համապատասխանում իրականությանը: Հրշեջները օպերատիվ են գործել: Դիլիջանի սպորտդպրոցի տնօրենի ավտոմեքենայում առաջացած հրդեհի փաստով փորձաքննություն է նշանակվել. Նրա հարազատներն էլ հերքում են, թե ավտոմեքենան վառվել է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/12/22/1174239/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դիլիջան քաղաքի Աթարբեկյան փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ ՓԾ Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել էին Toyota Camry մակնիշի 10 OC 100 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մարդանյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել էին, որ ավտոմեքենան պատկանում է նշված փողոցի բնակիչ, 43-ամյա Գարիկ Բաղդասարյանին, ով իրավապահներին հայտնել է որ ունի կասկածներ, որ ավտոմեքենայում կրակն առաջացել է հրկիզման եղանակով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր