211652_close_icon
views-count2946 դիտում article-date 09:08 23-12-2020

Զինծառայողները կկարողանան բնակարան գնել արտոնյալ վարկավորմամբ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «2019թ. հաստատված ծրագրով 2020թ. 500 զինծառայողներ կարող էին օգտվել արտոնյալ վարկավորմամբ հիփոթեքային ծրագրով բնակարան գնելու իրավունքից: Բայց տարվա սկզբին կորոնավիրուսային համավարակով, իսկ հետո նաև պատերազմով պայմանավորված այս պահին այդ ծրագրից կարողացել են օգտվել և հիպոթեքային պայմանագրեր կնքել միայն 124 զինծառայողներ: Կառավարությունը պատրաստվում է որոշում կայացնել և ծրագրից օգտվելու հնարավորություն չստացած զինծառայողներին հնարավորություն տալ ծրագրից օգտվելու և բնակարան գնելու մինչև 2021թ. մարտի 31-ը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր