211652_close_icon
views-count32593 դիտում article-date 17:52 23-12-2020

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel Zafira-ն ու Niva-ն. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում՝ Պարույր Սևակ գյուղի վարչական տարածքում, բախվել են Արցախի Հանրապետութան բնակիչ, 32-ամյա բնակիչ Լիպարիտ Մարգարյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ, 54-ամյա Սեյրան Գրիգորյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Մարգարյանը, նրա ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 16-ամյա Դավիթ Մ.-ն, 58-ամյա Ջեմմա Մ-ն և Ս. Գրիգորյանի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Արմեն Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, և ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր