211652_close_icon

Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարները քննարկել են Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերի ընթացքը

views-count1210 դիտում article-date 19:18 23-12-2020
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են երկու երկրների գործընկեր կառույցների միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր՝ կապված Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերի հետ: ՌԴ-ն արդեն 290 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Արցախ, ևս 90 տոննա բեռ տեղ կհասնի առաջիկայում: Եվգենի Զինիչևը նշել է, որ մեծ աշխատանք է իրականացվելու ծանր պայմաններում հայտնված մարդկանց աջակցելու համար: ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ ևս մեկ անգամ ընդգծելով տարվող աշխատանքի մասշտաբայնությունն ու կարևորությունը:

Նմանատիպ նյութեր