211652_close_icon
views-count3431 դիտում article-date 13:47 24-12-2020

Բերման են ենթարկվել նաև Զինավոր Մեղրյանը և Իգոր Խաչատուրովը

Բերման են ենթարկվել Արցախի հերոսի Շահեն Մեղրյանի որդի Զինավոր Մեղրյանը, Տիգրան Աբրահամյանը և Իգոր Խաչատուրովը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը: Հակոբյանը գրել է՝ բերման ենթարկեցին մարդկանց, ում գիտակցական ողջ կյանքը կապված է եղել Ազատ Արցախի ու հաղթանակի հետ: «Մարդկանց, ովքեր ամեն ինչ արել են և անելու են հաղթանակի համար»,- գրել է Հակոբյանը: Այս պահին ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կուտակել կառավարության շենքի մոտ, ոստիկաններն իրենք են շրջափակել կառավարության շենքը: Քաղաքացիները շարունակում էին կոչ անել ոստիկաններին՝ չպաշտպանել դավաճանին: «Դուք հայրենիքը դավաճանած մարդուն եք պաշտպանում, ձեր գործը հայրենիքին, ժողովրդին պաշտպանելն է, Սյունիքը պաշտպանեք, դատարկվող գյուղերը պաշտպանեք, Սյունիքն էսպես պաշտպանված չէ, ոնց որ էս ստոր դավաճանն է պաշտպանված»,- ասում էին նրանք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ Հայաստանի վարչապետի աթոռին սոսնձված Ալիևի կոշիկ լիզողը բերման ենթարկեց Արցախի հերոսի...

Posted by Mihran Hakobyan on 2020 թ. դեկտեմբերի 24, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր