211652_close_icon
views-count1517 դիտում article-date 19:28 24-12-2020

ՌԴ ԱԳՆ-ի շենքից 1 միլիոն դոլար են գողացել

2019 թվականին Մոսկվայի Սմոլենսկայա-Սեննայա հրապարակում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր մասնաշենքից գողացվել է ավելի քան 1 միլիոն դոլար: [color=#EF2929] РЕН ТВ[/color]-ն հայտնում է, որ դեպքի համար կասկածվում են բաժանմունքի աշխատակցուհին ու նրա հետ բնակվող տղամարդը: Լրատվամիջոցները գրում են, որ զույգը դեռ ազատության մեջ է: Գողացված թղթադրամների գտնվելու վայրն անհայտ է: Մեկուկես միլիոն դոլար ստացվել է Ռուսաստանի արտգործնախարարության կողմից Իրանից հյուպատոսական ծառայությունների համար, դրանք ուղարկվել են դիվանագիտական փոստով: Անցյալ տարվա նոյեմբերի 29-ին գումարը տեղափոխվել է Ռուսաստանի արտգործնախարարության արժույթի և ֆինանսական վարչության առաջատար փորձագետ Նատալյա Ագալցովայի գրասենյակ: Գումարի երկու երրորդն անհայտացել է դեկտեմբերի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում: Երբ հանձնաժողովը դեկտեմբերի 19-ին ստուգել է միջոցները՝ գումարը 1,066,638 ԱՄՆ դոլարով պակաս է եղել:

Նմանատիպ նյութեր