1440 դիտում
09:13 25-12-2020
Նորից կշտկենք մեր մեջքը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակը կերտվում էր ոչ միայն ռազմի դաշտում, այլեւ մարդկանց գիտակցության մեջ։ Համաշխարհային, նաեւ հայկական ռազմական փորձն ապացուցել է, որ հաղթանակները զենքի, այսօր արդեն՝ ժամանակից զենքի առկայությունից եւ զինվորի արհեստավարժությունից բացի, պայմանավորված են նաեւ բարձր բարոյահոգեբանական եւ կամային որակներով։ Այդ տարիներին նոր սերունդը դաստիարակվում էր ազգային ոգով՝ մեր մեծերի, պատմության եւ արժեքների հանդեպ ակնածանքով եւ դրանց ճանաչողությամբ։
Այդպես կաթիլ-կաթիլ մեր գիտակցությունից դուրս էր մղվում ցեղասպանվածի, զոհի հոգեբանությունը։ Այն փոխարինվում էր սեփական ինքնությունը հարգող, արժանապատվություն ունեցող մարդու արժեհամակարգով։ Այն համոզմանն եմ, որ ուրիշին հարգել կարող է միայն արժանապատվություն եւ ինքնահարգանք ունեցողը։ Մեկ բան ակնհայտ էր եւ անքննելի՝ թույլի, խեղճի կարգավիճակով բավարարվելն ապագա չունի։
Սրանք սաղմեր էին, որոնք անպայմանորեն պետք է ծլարձակեին։ Թե որ չափով այդպես եղավ, դժվար է ասել։ Սակայն հետագա տարիներին ինչ-որ բան նաեւ «ծուռ» գնաց։ Միգուցե այդ ժամանակ թվաց, թե ռազմի դաշտում տարած հաղթանակը բավարար է ուժեղ պետություն կառուցելու համար եւ բավարար ուշադրություն չդարձվեց կրթական բաղադրիչի այդ որակներին։ Ներկայումս, երբ պատերազմի արդյունքները նախեւառաջ հոգեբանորեն կոտրեցին մեզ, առավել քան անհրաժեշտ է կենսական էներգիա ստանալ մեր պատմության հաղթական դրվագներից, բայց հանկարծ չմնալ անցյալում...»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1131 դիտում
16:59 28-05-2021
Մենք պիտի նորից շտկենք մեր մեջքը, կանգնած մնանք և առաջ նայենք. Արարատ Միրզոյան
2049 դիտում
16:25 15-08-2015
Լուիս Էնրիկե. Պատասխան խաղում կշտկենք իրավիճակը
1529 դիտում
13:36 12-04-2015
Մեր ժողովուրդը ուղղել է եղեռնահար մեջքը եւ նոր կյանք սկսել. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ սբ. Պետրոսի տաճարում
Այս բաժնից
874 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1048 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
742 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»