2147 դիտում
15:37 25-12-2020
Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, շարունակելու եմ այդ քաղաքական ելույթները. Իշխան Սաղաթելյանը ոստիկանությունից դուրս եկավ
Արդեն ավանդույթ է դարձել, ամեն մի ելույթից հետո ինչ-որ մի իրավապահ մարմին կանչում է բացատրություն տալու, Ոստիկանությունից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Այս անգամ գործը վերաբերում էր ՀՔԾ-ին դիմած իմ ելույթին։ Որևէ պարզաբանում ու բացատրություն չեմ տվել, քանի որ կարծում եմ, որ դրա անհրաժաշտությունը չկա։ Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, շարունակելու եմ այդ քաղաքական ելույթները, սա հայրենիքի փրկության պայքար է, և այսպիսի մեթոդներով մեզ որևէ մեկը ոչ կարող է լռեցնել, ոչ էլ պայքարից հետ պահել», - ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին այսօր հրավիրել էին հարցաքննության՝ այս անգամ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
784 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1546 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա