211652_close_icon
views-count49570 դիտում article-date 10:13 26-12-2020

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են BMW X6-ն ու Mercedes E320-ը. վերջինը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Սարալանջի փողոցում բախվել են 31-ամյա Հրաչյա Գրիգորյանի վարած BMW X6 մակնիշի 23 QS 333 համարանիշի և 23-ամյա Դավիթ Սարգսյանի վարած Mercedes E320 մակնիշի 01 ZV 055 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, իսկ Mercedes-ն էլ կողաշրջվել է։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փաստի առթիվ Երևանի ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով՝ իրենք չեն տուժել։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանը [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր