1679 դիտում
12:19 26-12-2020
Չինաստանից Հայաստան կբերվի թթվածնի արտադրության 4 մեծ կայան
Չինաստանից Հայաստան կբերվի թթվածնի արտադրության 4 մեծ կայան բժշկական կենտրոնների համար: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ բժշկական սարքավորումները Հայաստան տեղափոխող ինքնաթիռը կժամանի դեկտեմբերի 27-ին:
«Վաղն արդեն Երևան կժամանի այս տարվա մեջ վերջին բեռնատար ինքնաթիռը, որը Չինաստանից կտեղափոխի 4 մեծ թթվածնի արտադրության կայան բժշկական կենտրոնների համար, 94 անհատական թթվածնային կոնցենտրատոր, 100 000 կովիդի ախտորոշման թեստ, 200 000 նմուշառման ձողիկեր, ինչպես նաև դիմակ և արտահագուստ»,-նշել է նախարարը։
Նա հիշեցնում է, որ ի թիվս այլոց, միայն այս տարի երկրի բժշկական կենտրոններում արդեն իսկ տեղադրվել են թվով 12 թթվածնի արտադրության կայան, որից 4-ը բեռնատար ինքնաթիռով Հայաստան էր տեղափոխվել 1 շաբաթ առաջ:
Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ անկախ բոլոր հանգամանքներից, կարևորելով բոլոր քաղաքացիների առողջությունը, Առողջապահության նախարարությունը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի հարցում մեր երկրի կարողությունների հզորացումը։
Նմանատիպ նյութեր
2189 դիտում
09:21 29-10-2021
Հիվանդանոցներում թթվածնի խնդիր կա․ «Հրապարակ»
6922 դիտում
10:13 23-11-2021
Թվերն սկսել են իջնել, թթվածնի խնդիր այլևս չունենք․ «Հրապարակ»
Այս բաժնից
1291 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1147 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1138 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո