13272 դիտում
20:30 26-12-2020
Միքայել Մինասյան. Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդեց մեր երազանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am
Արցախով մենք հետ բերեցինք և ունեցանք մեր անկախ պետությունը, Արցախով մենք առաջին անգամ վերականգնեցինք պատմական արդարությունը՝ ցույց տալով, որ մեզ անհնար է ուղղակի ջարդել և մորթել․ Սումգայիթից և Բաքվից հետո մենք հաղթեցինք։ Մենք մեր պատմական, ազգային, պետական երազանքներն իրականացրինք։ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդեց մեր երազանքը, որ բաղկացած էր այս երեք հիմնասյուներից։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 5. Երազանքներ» վերտառությամբ տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/26/minasyan/3483036]Tert.am[/url]-ը:
Նրա խոսքով, սակայն, դա ամենամեծ վնասը չէ, որ Նիկոլ Փաշինյանը տվել է։ «Ամենամեծ վնասը, որ Նիկոլ Փաշինյանը պարգևեց Ադրբեջանին, իրենց համար ամենակարևոր բանը՝ ազգային երազանքը։ Ադրբեջանը նորաստեղծ երկիր է, ստեղծվել է փողի և հողի շուրջ։ Այնտեղ հանդիպել են տարբեր էթնոսի մարդիկ, որոնց միավորել է ապրելու վայրը և նավթը։ Ադրբեջանցիներին պակասում էր հաղթանակը, որ նրանք սկսեն դառնալ ազգ։ Նիկոլ Փաշինյանը մեզնից վերցրեց մեր ազգային երազանքը և նվիրեց ադրբեջանցիներին՝ անելով ամենակարևոր թշնամական ակտը»,- ասել է Մինասյանը։
Նրա խոսքով՝ ինչպես ասում են, արյան, հաղթանակի համն ընկել է ադրբեջանցիների բերանը։ «Վերջին 3 տարիներին, երբ մենք դադարում էինք դառնալ պետություն և վերադարձանք ժողովուրդ կարգավիճակին, նրանք սկսեցին իրենց վերելքը ժողովուրդ կարգավիճակից պետություն ունեցող ժողովուրդ կարգավիճակին»,- ասել է նա՝ նշելով, թե այդ պրոցեսը չի դադարել, և բոլոր նրանք, որոնք ունեն երազանք, որ Ղարաբաղը տալով, Սյունիքի մի մասը տալով, Տավուշի մի մասը տալով՝ մենք կունենանք հանգիստ կյանք, սխալվում են։
«Այդ երազանքն էլ այսուհետ անիրականանալի է, որովհետև ադրբեջանցիները միակ ձևն ունեն՝ շարունակելու դառնալ պետություն և ազգ՝ ընդլայնվել՝ ի հաշիվ մեզ, սնվել մեզանով՝ քաշելով մեզանից ամեն ինչ՝ հողը, կյանքը, և ամենակարևորը՝ մշակույթը։ Դա արեց Նիկոլ Փաշինյանը։ Նա քանդեց բոլորիս երազանքը»,- հայտարարեց Միքայել Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
19731 դիտում
17:46 10-02-2019
Միքայել Մինասյան. Մեր երկու մեծ ընտանիքները որոշել են ստեղծել «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը
1356 դիտում
10:40 10-04-2021
Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ»
Այս բաժնից
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
901 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
901 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան