211652_close_icon
views-count1896 դիտում article-date 13:42 10-01-2021

Ավելի քան 48 հազար փախստական Հայաստանից վերադարձել է Լեռնային Ղարաբաղ

[url=https://www.tert.am/am/news/2021/01/10/kharabakh/3491245]tert.am[/url]-ը գրում է. Ավելի քան 180 փախստական վերջին օրվա ընթացքում ՀՀ-ից վերադարձել է Լեռնային Ղարաբաղ, նրանց ընդհանուր թիվը, ըստ ռուս խաղաղապահների, գերազանցել է 48 000-ը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը: «Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականների հերթական շարասյունը, նրանք Լեռնային Ղարաբաղի իրենց տներն են վերադարձել Հայաստանի Հանրապետության տարածքից: Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 182 փախստական: Ընդհանուր առմամբ, 48 241 փախստական արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ: ՌԴ խաղաղապահ զորամիավորման զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: «Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա հսկողություն և քսաներեք դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն»,- նշել են ռուսաստանցի զինվորականները: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Նմանատիպ նյութեր