1172 դիտում
14:00 27-12-2020
Լեռնային Ղարաբաղում իրականացվող ականազերծման աշխատանքների ընթացքում ավելի քան 10 հազար զինամթերք է հայտնաբերվել. ՌԴ ԱԻՆ
Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ իրականացնող ՌԴ ԱԻՆ աշխատակիցներն ավելի քան 10 հազար զինամթերք են հայտնաբերել, հաղորդում է ТАСС-ը:
«ՌԴ ԱԻՆ «Լիդեր» ստորաբաժանման մասնագետները Լեռնային Ղարաբաղում շուրջ 53 հա տարածք են ականազերծել»,- նշված է ՌԴ ԱԻՆ հաղորդագրությունում:
Նշվում է, որ ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա դիտարկում են անցկացնում և վերահսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ 23 դիտակետերում, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Նմանատիպ նյութեր
3717 դիտում
15:16 13-11-2021
Մեկ տարվա ընթացքում ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել են ավելի քան 26 հազար պայթուցիկ
1144 դիտում
11:05 15-12-2023
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարությունն Ադրբեջանի հետ քննարկել է ականազերծման հարցը
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»