3259 դիտում
22:17 27-12-2020
Միհրան Հակոբյան. Իրականում դավաճանը շան պես վախեցած է
ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլաս և Ելենա Չաուշեսկուների գնդակահարությունից 31 տարի անց նույն օրը՝ դեկտեմբերի 25-ին, հրավիրվել եմ ոստիկանություն՝ բացատրություն տալու:
Երեկ ներկայացա: Պարզվեց՝ վախից ծնկները դողացող դավաճան Նիկոլը հանձնարարել է իմ դեմ նոր քրեական գործի նյութեր նախապատրաստել: Իբր ես հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել եմ Չաուշեսկուների գնդակահարության մասին՝ դրանով իբր թե քարոզելով բռնություն: Պատկերացնու՞մ եք՝ «արդարացրել եմ» բռնությունը, քանզի Չաուշեսկունների գնդակահարության մասին եմ խոսել՝ որպես պատմական փաստ: Կարճ ասած՝ աբսուրդի թատրոն:
Նախ, ես երբևէ կարծիք չեմ հայտնել, թե ռումինացիները ճի՞շտ վարվեցին, թե՞ սխալ: Ոչ թե որ կարծիք հայտնելու խնդիր ունեմ, այլ դրա առիթը չի եղել: Եվ հետո, Չաուշեսկուները գնդակահարվել են 1989 թ.-ին ռումինական տրիբունալի վճռով, և այդ վճիռը ցայսօր ոչ մի դատական ատյան չի բեկանել ու չի արդարացրել Չաուշեսկուներին: Նիկոլական տգիտությունն իրապես սահմաններ չուներ: Լավ, ո՞նց կարելի է այս աստիճան տգետ լինել, այս աստիճան գիրք կարդացած չլինել:
Իրականում դավաճանը շան պես վախեցած է: Չաուշեսկու բառը լսելուց հոգեխանգարմունքի մեջ է ընկնում, աչքի առաջ է գալիս այդ տեսարանը, որովհետև լավ գիտի, թե սեփական երկրի գլխին զուլում բերած դիկտատորիկների վերջն ինչ է լինում: Ամեն դեպքում, խոստանում եմ ավելի շատ խոսել պատմության ընթացքում չարիք դարձած ու դրա համար ոչնչացված տարբեր մոլագարների մասին՝ թե պատմական փաստերի և թե համեմատական վերլուծության համատեքստում: Փրկությունը լուսավորչականության մեջ է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1598 դիտում
12:03 23-03-2014
Երբ «շան պես» քաղցած եմ. տեսանյութ
3869 դիտում
21:59 21-05-2020
Ջորջո Կյելինի. Հիանում եմ Սուարեսի օյինբազություններով. ես էլ եմ խաղադաշտում ինձ շան որդու պես պահում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18790 դիտում
20:12 29-12-2020
Նիկոլ Փաշինյանը կատաղած շան պես, կնահանջի, որ հետո անսպասելի ու թիկունքից հարձակվի. Միքայել Մինասյան
Այս բաժնից
922 դիտում
23:52 31-10-2024
ՔՊ-ում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր․ Նիկոլ Փաշինյան
961 դիտում
23:32 31-10-2024
ՆԳՆ ոստիկանությունը իրավապահ համակարգում հանրության գոհունակության տեսանկյունից առաջինն է
622 դիտում
23:32 31-10-2024
Նախագահը հրամանագրեր է ստորագրել Սիրիայում ու Թուրքմենստանում դեսպաններ նշանակելու մասին