1344 դիտում
13:58 28-12-2020
Բերման է ենթարկվել PARA TV լրատվական կայքի օպերատորը. «Մեդիա պաշտպանը» պահանջում է ազատ արձակել մասնագիտական պարտականություններն իրականացնող Վազգեն Համբարձումյանին
ԱԺ դիմաց տեղ ունեցող բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանական գործողությունների ընթացքում բերման է ենթարկվել PARA TV լրատվական կայքի օպերատոր Վազգեն Համբարձումյանը։ Այս մասին հաղորդում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը:
«Ոստիկանության նմանօրինակ պահվածքն անընդունելի է։ Վերջին շրջանում ոստիկանները քանիցս անհանդուրժող վերաբերմունք են ցուցաբերում լրատվական ներկայացուցիչների նկատմամբ։
Այս դեպքն ուղիղ հարված է խոսքի ազատությանը։ Ոստիկանությունն իրավունք չունի խոչընդոտելու օպերատորի և լրատվականի մասնագիտական աշխատանքը։
Նմանատիպ քայլերը պետք է ստանան կոշտ արձագանք։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է ոստիկանության արարքը, պահանջում վայրկյան առաջ ազատ արձակել իր մասնագիտական պարտականություններն իրականացնող Վազգեն Համբարձումյանին»,- ասված է «Մեդիա պաշտպանի» հայտարարության մեջ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
604 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
796 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1549 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն