946 դիտում
15:08 28-12-2020
Brexit-ի փոփոխությունները եվրոպացիների համար կսկսվեն 2021 թվականի հունվարի 1-ից
Դեկտեմբերի 31-ին Brexit-ի (Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու գործընթաց) անցումային շրջանի ավարտվելուն պես՝ 2021 թվականի հունվարի 1-ից միլիոնավոր եվրոպացիներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում ապրող հույներ, բախվելու են նոր իրականությանը, հայտնում է [url=https://greekcitytimes.com/2020/12/28/brexit-changes-for-europeans/?fbclid=IwAR2Z1jE3z2WAJkDRbfya0RbvRNOLm8W-L9KBngdr8aBT56bohBMup3l8sxU]greekcitytimes.com[/url] լրատվական կայքը:
Անցյալ շաբաթ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը շնորհավորել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Brexit-ի հարցերով ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնիերին՝ Միացյալ Թագավորության հետ Brexit-ի վերաբերյալ համաձայնագիր ձեռք բերելու հաջողության համար:
Դեկտեմբերի 24-ին Լոնդոնին ու Բրյուսելին հաջողվել է համաձայնության գալ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ՝ նվազագույնի հասցնելով Լա Մանշի երկու կողմերի միջև հնարավոր խափանումերը:
Հունվարի 1-ից սահմանափակվելու է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տեղաշարժը: Բացի այդ, սահմանափակումներ են կիրառվելու եվրոպացիների՝ Մեծ Բրիտանիայում ապրելու, աշխատելու և սովորելու ուղղությամբ՝ միայն այն պատճառով, որ նրանք ԵՄ անդամ պետությունների քաղաքացիներ են: Հետևաբար, այսուհետ, Լոնդոնում հաստատվելու համար վերոնշյալ պետությունների քաղաքացիները պետք է դիմեն այցագրի համար:
Զբոսաշրջության համար, սակայն, մինչև 90 օր մուտք գործելու դեպքում այցագրի համար դիմելու անհրաժեշտություն չի սահմանվել:
Նմանատիպ նյութեր
11861 դիտում
14:35 01-01-2020
Հայաստանի քաղաքացիներին սպասվող փոփոխությունները 2020 թվականի հունվարի 1-ից հետո
1232 դիտում
14:02 22-12-2020
Ջոնսոնը հրաժարվել է ԵՄ-ի հետ Brexit-ի շուրջ բանակցությունները շարունակել 2021 թվականին
3939 դիտում
18:31 03-03-2017
Մենք կարող ենք եվրոպացիների համար լինել վստահելի և կանխատեսելի հարևան. Սերժ Սարգսյանի հարցազրույցը Euronews-ին
Այս բաժնից
3907 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1030 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
1546 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն