1562 դիտում
16:18 28-12-2020
Թրամփը ստորագրել է «Բելառուսում ժողովրդավարության մասին ակտը»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է 2021 թվականի բյուջեն։ Այս փաստաթղթում տեղ է գտել նաև «Բելառուսի ժողովրդավարության, մարդու իրավունքների և ինքնիշխանության» մասին ակտը, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջադ Դիրը, փոխանցում է [url=https://eadaily.com/ru/news/2020/12/28/prezident-ssha-podpisal-akt-o-demokratii-v-belorussii?fbclid=IwAR3ZFrK9Yp-y_MHwl1zOLUKDiPliPkl1sABE5EJWguYVlFlx-C6EMbA-Bwo]EADaily[/url]-ն։
«Բելառուսում ժողովրդավարության մասին ակտը» երկրում ընտրություններից հետո բողոքի ակցիաների հետ կապված պատժամիջոցներ սահմանելու համար լրացուցիչ լիազորություններ է տալիս ԱՄՆ նախագահին։
Թրամփի կողմից ստորագրված ակտը կոչ է անում Բելառուսում նոր ընտրություններ անցկացնել և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, ինչպես նաև ընդդիմադիր Համակարգող խորհուրդը ճանաչում է օրինական ինստիտուտ՝ իշխանության խաղաղ փոխանցման շուրջ երկխոսությանը մասնակցելու համար:
Բացի այդ, ակտում ասվում է, որ ԱՄՆ-ն չի ճանաչում Բելառուսի ընդգրկումը Ռուսաստանի հետ Միութենական պետության կազմում։
Ավելի վաղ ակտը հավանության էր արժանացել ամերիկյան խորհրդարանի երկու պալատների կողմից։
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ակցիաներն ու գործադուլները: ԵՄ-ի և ԱՄՆ-ն չեն ճանաչել քվեարկության արդյունքները և Բելառուսի իշխանություններին մեղադրել են ընտրությունները կեղծելու համար։
Նմանատիպ նյութեր
1057 դիտում
08:53 10-02-2024
Բա թե՝ «ժողովրդավարության բաստիո՜ն», ժողովրդավարության եսիմ ինչ. «Փաստ»
2171 դիտում
19:33 07-08-2014
4 լրագրողների թույլ չեն տվել բնակարանների ընդունման ակտը ստորագրել․ aravot.am
1252 դիտում
14:28 21-05-2023
Եթե 2024-ի ընտրություններում հաղթի Թրամփը, ապա պետք է սպասել ԱՄՆ-ում ժողովրդավարության «վերջին». Քլինթոն
Այս բաժնից
1273 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1129 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1123 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո