211652_close_icon
views-count1207 դիտում article-date 14:28 21-05-2023

Եթե 2024-ի ընտրություններում հաղթի Թրամփը, ապա պետք է սպասել ԱՄՆ-ում ժողովրդավարության «վերջին». Քլինթոն

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար և նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ եթե 2024-ի ընտրություններում հաղթի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ապա պետք է սպասել Ուկրաինայի և ԱՄՆ-ում ժողովրդավարության «վերջին»։ Այս մասին նա խոսել է մայիսի 20-ին FT-ին տված հարցազրույցում։

Քլինթոնն ասել է, որ չի հավատում, որ Թրամփը կհաղթի 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն զգուշացրել է, որ եթե նա հաղթի, ապա դա կլինի «Ժողովրդավարության վերջը ԱՄՆ-ում» և «Ուկրաինայի վերջը»՝ մատնանշելով, որ հանրապետականն ԱՄՆ-ն դուրս կբերի ՆԱՏՕ-ից։

Ապրիլի 18-ին Քլինթոնը հայտարարել էր, որ Ամերիկայի գործող առաջնորդ Ջո Բայդենը հաղթելու է 2024 թվականի նախագահական ընտրություններում։ 

Նմանատիպ նյութեր