38625 դիտում
18:00 28-12-2020
Խոշոր ավտովթար Երևանում. «Հաղթանակ» թաղամասում բախվել են Mercedes-ն ու «ՀԷՑ»-ի УАЗ-ը. Mercedes-ը մասամբ կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում «Հաղթանակ» թաղամասի 6-րդ փողոցում բախվել են УАЗ և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ Mercedes-ը կիսակողաշրջված վիճակում հայտնվել է բնակչի տան մոտ:
Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթպահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակ, որտեղից ժամանել են ավագ տեսուչ Արտյում Սիմոնյանն ու տեսուչ Հայկ Փանոսյանը:
Փաստի առթիվ Հ. Փանոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է УАЗ-ը, որը հաշվառված է «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերության հաշվեկշռում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1573 դիտում
17:35 03-02-2025
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (02.02.2025 թ․)