211652_close_icon
views-count18389 դիտում article-date 23:42 28-12-2020

Կարող էինք խուսափել պատերազմից. Վիտալի Բալասանյան

Երբևիցե թույլ չեմ տվել իմ անձնական շահը վեր գերադասել և գնալ ինչ-որ պաշտոնների կամ նյութական արժեքների հետևից։ Այս մասին Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը անդրադառնալով ԱԽ քարտուղարի պաշտոնում իր նշանակմանը։ Անդրադառնալով ՀՀ կատարած իր վերջին այցին Վիտալի Բալասանյանն ասաց, որ այցի նպատակը ԳՇ պետի և Պաշտպանության նախարարի հետ հանդիպելն էր. «ՀՀ և ԱՀ զինված ուժերի ապագա համագործակցության հարցն ենք քննարկել։ Արդեն տեսնում ենք, որ Արցախի սուբյեկտայնությունը պետք է բարձրացնենք»,-ասաց Վիտալի Բալասանյանը։ Հարցին որոնք էին այս պատերազմի սանձազերծման պատճառները, Վիտալի Բալասանյանն ասաց. «Կարող էինք խուսափել պատերազմից։ ՀՀ քաղաքական իշխանության ի դեմս Նիկոլ Փաշինյանի սխալ քաղաքականություն էր վարում։ Անհրաժեշտ էր, որ ԱՀ-ն իր սեփական քաղաքականությունը վարեր` համաձայնեցնելով ՀՀ քաղաքական և ռազմական վերնախավի հետ։ ՀՀ-ի վարած սխալ քաղաքականության հետևանքով Ադրբեջանի կողմից կյանքի կոչվեց պատերազմը»,-ասաց Վիտալի Բալասանյանը։

Նմանատիպ նյութեր