211652_close_icon
views-count1081 դիտում article-date 14:37 20-06-2023

Կարող էինք խուսափել պատերազմից, եթե նախորդ 25 տարիներին լուծված լիներ ԼՂ հարցը. Փաշինյան

Կարո՞ղ էինք արդյոք խուսափել 44-օրյա պատերազմից եւ եթե այ, ապա ինչպես: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ նշեց. «Ամենայն հավանականությամբ, այո, եթե նախորդ 25 տարիների ընթացքում լուծված լիներ Լեռնային Ղարաբաղի հարցը։

Բայց այստեղ մի էական հարց է  ծագում՝ ուզո՞ւմ էինք արդյոք լուծել ԼՂ հարցը, սրան զուգահեռ՝ մի շատ ավելի հիմնարար ու խորքային հարց է ծագում՝ կարո՞ղ էինք արդյոք լուծել ԼՂ հարցը ու եթե այո՝ ինչպե՞ս:

Կարիք կա քննարկել բանակցային պատմությունը, որի հանգրվանային կետերին այժմ կնդրադառնամ. Իրականում բանակցային գործընթացը եւ նրա բովանդակությունը ուղիղ կապի մեջ են եղել ՀՀ ներքաղաքական իրադրության եւ իրադարձությունների հետ, ինչը որքան էլ բնական, այնուամենայնիվ, ամենանեգատիվ դերն է խաղացել ԼՂ հարցի կարգավորման գործընթացի վրա, որովհետեւ մեր ներքաղաքական կյանքում 1994-ի մայիսի 12-ի հաղթական զինադադարից հետո դրական իրադարձությունների մեծ դեֆիցիտ է եղել:

ԼՂ հարցի կարգավորման մասին մտածելիս առաջին հանգամանքներից մեկը, որ մտաբերում ես, ԵԱՀԿ  Լիսաբոնի գագաթնաժողովն է, Հայաստանի  առաջին նախագահի 1997 թվականի նոյեմբերի 1-ին հրապարակված հոդվածը՝  «Պատերազմ թե խաղաղություն, լրջանալու պահը» վերնագրով, որտեղ Տեր-Պետրոսյանը խոսում է փոխզիջումների անհրաժեշտության մասին:

Եթե կարճ ձեւակերպենք Տեր-Պետրոսյանի ասածները, կստացվի հետեւյալը.

Ստատուս քվոն երկար ժամանակով պահել հնարավոր չէ, ինքնախաբեությամբ չզբաղվենք, զուր պատրանքներ չփայփայենք, Ղարաբաղի  անկախության հարցում մենք դաշնակիցներ չունի: Հետևաբար պետք է այնպես անել, որ առաջիկա հազարամյակում էլ Արցախը մնա հայերով բնակեցված:

Հետաքրքիրն այն է, որ դա ասելով, Տեր-Պետրոսյանը այդ հոդվածում այդպես էլ հստակ եւ բառացի պատասխան չի տալիս մի հարց. ի վերջո, ի՞նչ կարգավիճակ է ունենալու ԼՂ-ն: Լինելու է անկախ, Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի կազմում:

Տեր-պետրոսյանի այս հոդվածը բուռն հակազդեցություն ստացավ հանրային քաղաքական վերնախավի շրջանում: Ժողովրդի մասին ոչինչ չենք կարող ասել, որովհետեւ ժողովրդական կարծիքի արտահայտման կոնկրետ դրսեւորումներ 1997-ին կարծես չեն եղել:

Իրականում, սակայն, Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը Ղարաբաղի հարցում մեր խճճվածությունն ամրացնող հերթական հանգույցն էր մի քանի պատճառներով:

Նախ, հոդվածի հրապարակումից ուղիղ մեկ տարի առաջ Տեր-Պետրոսյանը նախգահական ընտրություններին մասնակցել էր «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» կարգախոսով, բայց կասկածելի լեգիտիմություն ունեցող այդ ընտրություններից մեկ տարի անց խոսուիմ էր խաղաղության, եւ ոչ հաղթանակի մասին: Այդ հոդվածից 7 տարի 11 ամիս առաջ՝ 1991 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ ԳԽ-ն եւ ԼՂԻՄ Ազգային խորհուրդը համատեղ որոշում էին կայացրել Հայաստանի եւ ԼՂ-ի վերամիավորման մասին: Այդ հոդվածից 7 տարի 2 ամիս, 9 օր առաջ 1990-ի օգոստոսի 23-ին Հայաստանի ԳԽ-ն «հիմնվելով 1989 թվականի դեպտեմբերի 1-ի վերամիավորման մասին համատեղ որոշման վրա Հայաստանի անկախության գործընթաց էր հռչակել:

Այդ հոդվածից 6 տարի 1 ամիս 10 օր առաջ՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին տեղի էր ունեցել հայաստանի անկախության հանրաքվեն, որով դե յուրե ավարտին էր հասցվել Հայաստանի անկախության գործընթացը:

Այդ հոդվածից 6 տարի 1 ամիս 29 օր առաջ՝ 1991-ի սեպտեմբերի 2-ին ԼՂ-ն հռչակել էր իր անկախությունը: 1991-ի  դեկտեմբերի 10-ին ԼՂ-ում տեղի էր ունեցել անկախության հանրաքվե, որով դե յուրե ավարտին էր հասցվել ԼՂ անկախության գործընթացը:

Բայց կարեւոր է նաեւ այն, թե ինչ տեղի ունեցավ հետո: «Պատերազմ, թե խաղաղությոն» հոդվածում Տեր-Պետրոսյանը գրում է. «Անձնկան փառքի կամ հերոսականացման  ձգտելու պարագայում ես պարզապես չէի մասնակցի 1996 թվականի ընտրություններին՝ սերունդների աչքում մնալով որպես անկախություն նվաճած,  ղարաբաղյան հերոսամարտը շահած, հայկական տարածքներն ընդարձակած նախագահ, անկախ այն բանից, թե որքանով արդարացի է այդ ամենի ինձ վերագրումը: Ի՞նչ փույթ, թե դրանից հետո ինչ կպատահեր եւ ում վրա կընկներ իրավիճակի վատթարացման պատասխանատվությունը:  Միեւնույն է դրանից  իմ վարկանիշը չէր տուժի, այլեւ ընդհակառակը,  թերեւս ավելի շահեր: Բայց դա կլիներ ոչ այլ ինչ, եթե ոչ փոգրոգի դասալքություն, որին, դժբախտաբար, թե բարեբախտաբար, սովոր չեմ: Այս հրապարակումից 3 ամիս, 3 օր հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տալիս ՀՀ նախագահի պաշտոնից»:

Նմանատիպ նյութեր