211652_close_icon
views-count11842 դիտում article-date 09:11 29-12-2020

Այսօր չդրվող տոնածառը վաղը կօգնի նրան լիքը տոնածառներ ունենալ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Երեխային պետք է բացատրել։ Հաստա՛տ պետք է, որպեսզի նա զուտ սպառող չմեծանա։ Եվ, ինչու ոչ, պետք է բացատրել՝ հենց հանուն ի՛ր ապագայի։ Նա պետք է հիշի, որ իր կյանքում մեկ անգամ տանը տոնածառ չեն դրել ու հիշի չդնելու պատճառները։ Դա կօգնի նրան ապագայում ճիշտ ընտրություններ կատարելու։ Դա կօգնի նրան զինվորի հարգը զգալու։ Արեգս, որ երազում էր զինվորական դառնալ, մի օր ասաց․ «Մամ, զինվորական չեմ դառնալու»։ Գրկեցի․ «Չվախենաս, հանկարծ չվախենաս, լսու՞մ ես»։ Պատասխանն առավել քան ապշեցուցիչ էր․ «Չեմ վախենում, բայց ուզում եմ ստորագրող դառնալ։ Հենց մեր զինվորը մի գյուղ թուրքերից ազատի, ստորագրեմ, տամ զինվորի ձեռքը»։ Երեխային պե՛տք է բացատրել։ Նա այս տարիքից պետք է ընկալի՝ ինչ է հայրենիքը եւ ինչու պետք է այն պաշտպանել։ Ու այո, պետք է ամբողջ կյանքում հիշի այն տարին, թե երբ եւ թե ինքն ինչու տոնածառ չի ունեցել։ Որ մարդ մեծանա։ Որ հայ մեծանա։ Որ իր շրջապատում չհանդուրժի ապազգայիններին։ Որ ընտրությունը ճիշտ անի։ Այ այդ դեպքում նա կապրի խաղաղ, կապրի ստեղծագործ ու կապրի իր երկրում։ Այսօր չդրվելիք տոնածառը վաղը կօգնի նրան լիքը տոնածառներ ունենալ։ Եվ այո, որոշել եմ, որ այս անգամ նրանք մեր աստվածներից, Հակնապետից (Հայկ նահապետին այդպես են ասում) ու Նժդեհ պապիկից նվեր չեն ստանալու, որովհետեւ մեր աստվածները, Հակնապետն ու Նժդեհը այսօր էլ սահմանին են եւ չեն հասցնի գալ։ Բայց նրանք փոքրիկ նվերներ կստանան հայ զինվորից, ով կպատգամի՝ պստոներ ջան, ես կռվում եմ, որ դուք խաղաղ ապրեք։ Երեխաներս կստանան իրենց նամակների պատասխանը։ Արեգը «խաղալիք զինվոր» է ուզել, Աստղիկն էլ՝ «խաղաղություն հայրենի երկրում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր