20827 դիտում
10:53 29-12-2020
Մահվան ելքով վրաերթ Վանաձորում․ 21-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, դեկտեմբերի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Վանաձորի բնակիչ 21-ամյա Արթուր Բախչինյանը Վանաձոր քաղաքի Հալաբյան 1 հասցեի դիմաց իր վարած Volkswagen Caddy մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Վանաձորի բնակիչ 70-ամյա Վաղինակ Մխոյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին նա մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարգիս Պապոյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ս․ Պապոյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Բազումի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1573 դիտում
17:35 03-02-2025
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (02.02.2025 թ․)