Ինչպես է տոնական օրերին պոլիկլինիկաներում իրականացվելու կորոնավիրուսի հայտնաբերման նմուշառումը
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը տեղեկացնում է, որ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից 2021 թվականի հունվարի 7-ը ընկած ոչ աշխատանքային և տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում իրականացվելու է նաև նմուշառման գործընթաց 10:00-12:00:
Գործընթացը իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով սահմանված կարգով: