Արտակարգ դեպք՝ Երևանում. Նուբարաշենի գերեզմանների տարածքում հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում. ժամանել են հրշեջները. պարեկները սահմանազատել են տարածքը. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանում՝ գերեզմանների տարածքում, ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Opel Astra» մակնիշի ավտոեմքենայում:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաենի բաժնի հերթխահա խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է 34-ամյա Վահագ Խ.-ին:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։