42095 դիտում
10:04 30-12-2020
«Եթե ուզում ես փրկվես, հրաժարական տուր». բացառիկ մանրամասներ` Ծառուկյան-Փաշինյան հանդիպումից. Mediaport
Տելեգրամի Mediaport ալիքը գրում է.
«Mediaport-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան 3 րոպեանոց հանդիպումից։
Նախ՝ Գագիկ Ծառուկյանը չի սեղմել Նիկոլի ձեռքը, որից հետո Փաշինյանն ակնհայտ ընկճվել է։ Կոռոնավիրուսից ապաքինված Ծառուկյանը հեգնել է, թե դա անում է չվարակվելու համար:
Փաշինյանը հարցրել է՝ ինչի՞ դիմաց Ծառուկյանը կհամաձայնի միանալ Սահմանադրական փոփոխություններ անելու իր պլանին, ինչին ի պատասխան Ծառուկյանն ասել է. «Փաշինյան ջան, գնացքդ գնացել է, վրադ խաբար չկա»։
Փաշինյանը Ծառուկյանին հայտնել է, թե հանձնարարել է կարճել իր դեմ հարուցված մի շարք քրեական գործեր, ինչին ի պատասխան ԲՀԿ առաջնորդն ասել է, որ ինքը դեռ ամիսներ առաջ է պահանջել կառավարության հրաժարականը և արդեն ապացուցել է, որ շինծու քրեական գործերից չի վախենում, ինչքան ուզում է կարող է ավելացնել այդ քրեական գործերի քանակը։ «Եթե ուզում ես փրկվես, հրաժարական տուր»,-ասել է Ծառուկյանն ու շարժվել դեպի դուռը։
Փաշինյանը վերջում ասել է՝ «իմ համար չես անում, գոնե պետության համար արա», Ծառուկյանն էլ ի պատասխան ասել է. «Իմ դեմ քո արածից հետո ես պետք է չգայի այստեղ, բայց եկել եմ հանուն պետության։ Եվ հենց պետության շահից է բխում, որ դու գնաս»»։
Նմանատիպ նյութեր
1075 դիտում
18:10 26-05-2024
Եթե քո թիմը քեզ համար կարևոր է, Նիկոլ Փաշինյան, հրաժարական տուր․ Բագրատ Սրբազան
1452 դիտում
22:13 20-12-2021
Եթե Ռուբեն Ռուբինյանը խորհուրդ հարցնի, կասեմ՝ հրաժարական տուր. Թևան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 24news.am
Այս բաժնից
418 դիտում
16:29 30-10-2024
Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը. Աշոտյան
787 դիտում
15:15 30-10-2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս