211652_close_icon
views-count1462 դիտում article-date 15:22 30-10-2024

Հակակառուպցիոն կոմիտեում հարուցված վարույթներն աճել են 24.8, ավարտված վարույթները՝ 73.3, կարճված վարույթների թիվը՝ 351 տոկոսով. Խաչատրյան

Ինն ամսվա ընթացքում նախաքննություն ենք իրականացրել 1,896 քրեական վարույթով, անցած տարի եղել է 1,477 վարույթ, այսինքն՝ վարույթների աճը կազմել է 24.8 տոկոս, իսկ ավարտված վարույթների քանակն աճել է 266-ով կամ 73.3 տոկոսով:

Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:

«Մենք նաև շատ ենք կարևորում դատարան ուղարկած գործերը: 2024 թվականի ինն ամիսներին դատարան ենք ուղարկել 114 քրեական վարույթ՝ 250 անձի վերաբերյալ: Նախորդ տարվա ցուցանիշը սրանից ավելի էր 20-ով կամ 15 տոկոսով, սակայն դատի տված անձանց ցուցակն էլ 36-ով է ավելի, այսինքն՝ մենք դատի տված անձանց քանակով և դատարան ուղարկած գործերի քանակով ունենք նվազում»,- ասաց նա:

Ըստ Խաչատրյանի՝ սա չի խոսում այն մասին, թե արդյունավետությունը նվազել է, որովհետև այս տարի մենք ունեցել ենք ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքերի աննախադեպ աճ:

«Ոչ արդարացման հիմքերով կարճվել են հիմնականում ոչ մեծ և միջին ծանրության քրեական վարույթները, և աճը կազմել է 351 տոկոս, այսինքն՝ 351 տոկոսով ավելի անձանց նկատմամբ դատախազները քրեական հետապնդումը դադարեցրել են կամ քրեական հետապնդում չեն իրականացրել գործում զղջալու հիմքով:

Այստեղ երկակի ընկալում կարող է լինել, նրան գործում զղջալու հիմքով ազատում են, բայց սրանով բավականին թեթևանում է և՛ դատախազների, և՛ դատարանների ծանրաբեռվածությունը և ավելի մեծ ներուժ դնել ավելի լուրջ գործերի քննության մեջ»,- ասաց Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր