1796 դիտում
12:22 30-12-2020
Պետության դիտավորյալ ապամոնտաժումը շարունակվում է․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Պետության դիտավորյալ ապամոնտաժումը շարունակվում է։
Հայաստանի Հանրապետության արեւելյան սահմանների շուրջ տեղի ունեցող սահմռկեցուցիչ հանձման գործարքի մասին կապիտուլյացիոն իշխանության ներկայացուցիչները տարբեր բաներ են հորինում։
Նախ, դավաճան ստահակն ասաց, որ հաձկական դիրքերը Սյունիքում հանձնվում են ըստ բանավոր պայմանավոդվածության։
Հետո ԱԽ քարտուղար աշխատող գործակալն ցինիկաբար հայտնեց, թե իրականացվում է դեմարկացիա, այն էլ՝ որոշակի փաստաթղթային հիմքով։
Եւ ահա երեկ ԱԳՆ-ն պաշտոնական դիրքորոշում հայտնեց գործընթացի մասին, ըստ որի «ներկայումս ընթացող միջոցառումների իրականացումը չի առնչվում կարգավիճակային հարցերին, չի կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում»:
Սա ինչ է՞, եթե ոչ դավադիր քաոս։
ԱԳՆ-ն, վարչապետ կոչվածը եւ ԱԽՔ-ը նույն, երկրի համար կենսական հարցի մասին 3 տարբեր բաներ են ասում։ Այս փնթիների ոհմակը փնթի է ամեն ինչում։
Սա կրկին ապացուցում է, որ պետականության կորստի գործընթացը այլեւս իրականություն է։
Մի քիչ էլ հապաղենք, եւ ադրբեջանական ձեռառնոցին no oldu Pashinyan -ից կվերածվի no oldu Ermenistan.»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Պետության դիտավորյալ ապամոնտաժումը շարունակվում է։ Հայաստանի Հանրապետության արեւելյան սահմանների շուրջ տեղի ունեցող...
Posted by Armen Ashotyan on 2020 թ. դեկտեմբերի 30, չորեքշաբթի
Նմանատիպ նյութեր
3800 դիտում
16:47 01-07-2021
Ապօրինի կառույցների ապամոնտաժումը շարունակվում է․ հերթը Դավթաշենինն է
1049 դիտում
16:20 17-11-2014
Ռուսաստանի բնակչության մեծ մասը քննադատում է Լենինի արձանների ապամոնտաժումը
8638 դիտում
16:12 26-11-2018
Մեկնարկել է Օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակների ապամոնտաժումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1573 դիտում
17:35 03-02-2025
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (02.02.2025 թ․)