15866 դիտում
16:37 30-12-2020
Պատերազմի ընթացքում ՃՈ խախտումների համար վարչական պատասխանատվությունից ազատվելու համար պետք է դիմել ՃՈ
Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններով պայմանավորված՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառի օրենսդրության պահանջների խախտումները Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում կատարելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ ունենալու դեպքում վարչական պատասխանատվությունից ազատվելու նպատակով առաջարկում ենք դիմել Ճանապարհային ոստիկանություն:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Դիմումները կարող եք ներկայացնել Ճանապարհային ոստիկանություն՝ դրանք առաքելով ք. Երեւան, Ծովակալ Իսակովի պողոտա 9 հասցեով կամ [email protected] էլեկտրոնային հասցեին։
Դիմում ներկայացնելու հետ կապված հարցերի համար կարող եք զանգահարել Ճանապարհային ոստիկանության վարչական բողոքների քննության բաժին՝ (011)54-47-83 կամ (011)54-49-78 հեռախոսահամարներին։
Նմանատիպ նյութեր
10103 դիտում
12:43 24-12-2020
Պատերազմի մասնակիցների ճանապարհային խախտումների վարչական տույժերը կառավարությունը կչեղարկի
Այս բաժնից
1573 դիտում
17:35 03-02-2025
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (02.02.2025 թ․)