211652_close_icon
views-count2486 դիտում article-date 14:15 31-12-2020

ՀՀ նախագահը պարգևատրել է ԱԻՆ աշխատակիցներին՝ խիզախության և նվիրումի համար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի ԱԻՆ աշխատակիցները պարգեւատրվել են: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել` Մարտական ծառայության մեդալով` Գևորգ Արտաշեսի ԽՈՒՆՈՅԱՆԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառա-յության փրկարարական ուժերի վարչության փրկարարական ուժերի համակարգման բաժնի ավագ հրահանգիչ, փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ Երախտագիտության մեդալով` Կարեն Մարտինի ԱԹՈՅԱՆԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ»,-ասված է հրամանագրում:

Նմանատիպ նյութեր