Միաբանվենք ու միասնական ջանքերով փրկենք ջախջախված ու հուսահատության շեմին գտնվող Հայոց պետականությունը. Արշավիր Ղարամյան
Ավարտին է մոտենում 2020թ-ը ՝Հայաստանի ու Արցախի համար ցավալի կորուստներով:
Գուցե շատերը այդպես էլ խորքային առումով չըմբռնեցին մեր դժբախտությունների ու կորուստների իրական դրդապատճառները:
Ինչ խոսք, տարին ավարտում ենք անդառնալի կորուստներով՝ առանց շնորհավորանքների ու կենացային մաղթանքների:
Գլխավոր հարցը օրակարգում է, արդյո՞ք դասեր կքաղենք ստեղծված իրավիճակից, պատասխանը մեկն է ՝ միաբանվենք ու միասնական ջանքերով փրկենք ջախջախված ու հուսահատության շեմին գտնվող Հայոց պետականությունը:
Կգիտակցե՞նք մեզ պատուհասած աղետի ամբողջ լրջությունը, ժամանակը ցույց կտա:Պետք է կարողանանք ազգային հենքով, ու հային բնորոշ աշխատասիրությամբ ու վճռականությամբ կերտել նոր ապագա,որտեղ ազգային համերաշխությունն ու երկրի հանդեպ պատասխանատավությունը գալիք տարում կլինեն յուաքանչյուրի ուղենիշները:
Հերոսական ոգու և ազգային արժանապատվության վերաիմաստավում եմ մաղթում Հայկ Նահապետի իսկական ժառանգներին։ 2021 թվականին բոլորիս մաղթում եմ՝ հայի հոգու,ոգու և ազգային արժանապատվության վերագտման,ինչպես նաև ստի,կեղծիքի և նախանձի ձերբազատման տարի:
[b]Արշավիր Սուրենի Ղարամյան[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Ավարտին է մոտենում 2020թ-ը ՝Հայաստանի ու Արցախի համար ցավալի կորուստներով: Գուցե շատերը այդպես էլ խորքային առումով...
Опубликовано Արշավիր Ղարամյան / Arshavir Gharamyan / Аршавир Гарамян Четверг, 31 декабря 2020 г.