11120 դիտում
21:26 02-01-2021
Սենոր Հասրաթյան. Բա որ գյուղամիջով դեպի Շուշի գնացող թուրքի շարասյունը տեսնես
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ իմ ծննդավայր Կարմիր շուկայում էի: Վերևի հանդամասում, ուր դպրոցահասակ տարիներին հաճախ էի լինում, հիմա հակամարտ զորքերի շփման գիծ է... Մեր ընկեր «Միչուրինի» հետ (չգիտեմ ինչու, համագյուղացիները Սամվելին այդպես են անվանում) գյուղամիջի ճանապարհին կանգնել և ուշադիր նայում էինք անտառածածկ հորիզոնից մի քիչ ներքև տարածվող բացատում «հիմնավորված» հակառակորդի խրամատներին: Հայացքիս դաջված ծանր ապրումները նկատելով՝ «Միչուրինը» թևանցուկ անելով՝ ականջիս շշնջաց.
- Դու դեռ հեռու խրամատն ես տեսնում, բա որ գյուղամիջով դեպի Շուշի գնացող թուրքի շարասյունը տեսնես...
Այս խոսքերը լսելուց, մտածեցի ծառայությունից ազատվելու զեկուցագիր գրելու մասին, բայց հետո հիշեցի, որ արդեն հինգ ամսից ավելի է, ինչ ես պահեստազորային եմ...»։
Նմանատիպ նյութեր
17284 դիտում
23:13 17-01-2021
Որ Շուշի գնալիս են եղել, ասել է՝ մամային չասեք, որ Շուշի եմ գնում, թող չանհանգստանա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1573 դիտում
17:35 03-02-2025
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (02.02.2025 թ․)