Ժողովուրդ ջան, մտահոգվելու կարիք չկա. Գագիկ Սուրենյան
Տավուշում, Սյունիքում և Արցախում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը շատ բարձր է և ցերեկային ժամերին հասնում է +15․․․․+16 աստիճանի:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Շատերը Երևանի այս ցրտերը տեսնելով մտահոգվում են, որ սահմանային գոտում մրսում են նաև մեր զինվորները։
Ժողովուրդ ջան, մտահոգվելու կարիք չկա, որովհետև Տավուշում, Սյունիքում և Արցախում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը շատ բարձր է և ցերեկային ժամերին հասնում է +15․․․․+16 աստիճանի»,- գրել է նա։