211652_close_icon
views-count4005 դիտում article-date 18:20 03-01-2021

Հայաստանը նախկինում Թուրքիայից ներկրվող 2250 անվանում ապրանք է ներմուծելու Իրանից

Իրանի առևտրի աջակցման կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանը նախատեսել է 2250 անվանում թուրքական ապրանքների ներմուծումն իրանական ապրանքներով փոխարինելու մասին: «Թուրքական պատժամիջոցների հետ կապված՝ Հայաստանը մտադիր է իրանական ապրանքներով փոխարինել Թուրքիայից 2250 անվանում ապրանքների ներկրումը», - ասել է իրանցի պաշտոնյան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իրանի Mehr գործակալությունը, տեղեկացրին նա նշել է, որ դա լավ հնարավորություն կլինի իրանական արտադրողների համար, և հավելել, որ հաջորդ փուլում երկիրը նույնպես Իրանից կներմուծի իրեն անհրաժեշտ հումք։ ՀՀ կառավարությունը կես տարով կասեցրել է թուրքական արտադրության ապրանքների ներմուծումը Հայաստան։ Այդ արգելքն ընդունվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին և ուժի մեջ մտել նույն տարվա դեկտեմբերի 31-ին:

Նմանատիպ նյութեր