1810 դիտում
18:29 04-01-2021
Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու պատրիարքարանը Սուրբ Ծննդին հանդիսավոր ծառայություններ է անցկացնելու
Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու պատրիարքարանը տարածել է տեղեկատվություն Սուրբ Ծննդյան տոնին հանդիսավոր ծառայություն մատուցելու մասին, հաղորդում է վրացական հեռուստատեսության [url=https://1tv.ge/ru/news/eparkhija-armjanskoj-apostolskoj-cerkvi-v-gruzii-rasprostranjaet-informaciju-v-svjazi-s-provedeniem-torzhestvennykh-sluzhb-v-prazdnik-rozhdestva/]Առաջին ալիքը[/url]:
Թբիլիսիում Սուրբ Էջմիածին եկեղեցում հունվարի 5-ին, ժամը՝ 17:00-ին, կանցկացվի սուրբծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որը կայցելի Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու պատրիարքարանի ներկայացուցիչ եպիսկոպոս Կիրակոս Դավթյանը:
Հունվարի 5-ի երեկոյան հայկական բոլոր եկեղեցիներում կանցկացվի Ճրագալույցի պատարագ: Հավատացյալներն իրենց հետ տանում են եկեղեցուց ճրագներ եւ մոմեր, որոնք խորհրդանում են աստվածային լույսը:
Սուրբծննդյան պատարագ Սուրբ Գեւորգ մայր տաճարում կկայանա հունվարի 6-ին, ժամը՝ 10:30-ին: Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնին եպիսկոպոս Տեր Կիրակոս Դավթյանը կմատուցի Սուրբ Պատարագ:
Նմանատիպ նյութեր
1751 դիտում
21:46 12-06-2014
Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևոր ծառայողի այլատյացությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ
Այս բաժնից
1234 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1090 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1081 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո