54307 դիտում
21:31 04-01-2021
Գյումրիում 15-ամյա տղան Opel-ով վրաերթի է ենթարկել ծառայություն կատարող Ոստիկանության աշխատակցին
Երեկ, հունվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ ժամը 20։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ 15-ամյա Ռուստամ Հ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի 6/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչ 22-ամյա Վարուժան Ենգոյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, իսկ վարորդ Ռուստամ Հ․-ն Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների կողմից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ավագ քննիչ Խ․ Նազարյանի որոշմամբ՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ երեխան հանձնվել է ծնողին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Վ․ Ենգոյանը ծառայում է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՊՊԾ դասակում։ Եվ նա վրաերթի վայրում ծառայություն կատարելիս է եղել, երբ գետնային հետիոտնային անցումով քայլելիս վրաերթի է ենթարկվել։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: