211652_close_icon
views-count2114 դիտում article-date 22:00 04-01-2021

Հենրիխ Մխիթարյանը այսօր մարզում է անցկացրել, չնայած երեկ մասնակցել է թիմի խաղին

Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, թեև նախօրեին ծանր խաղ է անցկացրել «Սամպդորիայի» հետ, սակայն արդեն այսօր մարզում է անցկացրել և սկսել է պատրաստվել «Կրոտոնեի» հետ հունվարի 6-ին կայանալիք հանդիպմանը: Ինչպես նշում է forzaroma կայքը, «Սամպդորիայի» հետ խաղին մասնակցած ֆուտբոլիստները, այդ թվում Հենրիխ Մխիթարյանը, մարզասարքերի վրա են մարզումներ անցկացրել, իսկ հանդիպումը բաց թողած խաղացողները լիարժեք պարապմունքն են անցկացրել: Ինչպես նշում է աղբյուրը, այսօրվա մարզմանը չի մասնակցել Դավիդ Սանտոնը, որը նախօրեի հանդիպմանը հայտավորված է եղել պահեստայինների թվում, սակայն այդպես էլ խաղադաշտ չի մտել: Իսկ ահա դարպասապահ Անտոնիո Միրանտեն ապաքինվել է վնասվածքից և մարզվել թիմի հետ:

Նմանատիպ նյութեր