16386 դիտում
11:36 05-01-2021
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Սևանում բախվել են Mercedes-ն ու ԳԱԶ-30-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 20:25-ի սահմաններում, Սևան քաղաքի Նաիրյան փողոցում բախվել են Սևանի բնակիչ, 43-ամյա Ներսիկ Բ.-ի վարած Mercedes մակնիշի և Մարտունի քաղաքի բնակիչ, 56-ամյա Ավետիք Մ.-ի վարած ԳԱԶ-30 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Սևանի բնակիչ, 66-ամյա Մերուժան Պ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Սևան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ներսիսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ:
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+