10599 դիտում
12:23 05-01-2021
Արամ Վարդևանյան. Մի պահից դատավորները վճռական «ոչ» ասացին որևէ մեկի «սրտի» դատավորը լինելուն և իրականացրին արդարադատություն.Tert.am
Դատարանների համար հիմա վճռական պահ է՝ իմունային համակարգը ձևավորելու առումով: Այս մասի [url=https://www.tert.am/am/news/2021/01/05/vardevanyan/3488718?fbclid=IwAR1bOMV2_phqA9Nr706Th5qVYUrSUV8IxCG1AXTGv2SYleVxik4kFKnKR4I]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով 2020-ի ընթացքում դատական համակարգի անկախության, գործունեության մասին՝ նշելով, թե այդ իմունային համակարգին կփորձեն դիմադրել իշխանությունները:
Նա նշեց՝ դատական համակարգի անկախությունը չափվել է աղմկահարույց գործերով, որոնցում ակհայտ էր իշխանական ցանկությունն ու վճռականությունը՝ կոնկերտ ելքեր տեսնելու մասով:
«Մենք տեսանք դեպքեր, երբ կոնկրետ դատավորներ հակադրվեցին այդ գայթակղություններին, պահանջներին, ճնշումներին: Նժարի վրա էր կա՛մ կայացնել իրական արդարադատություն, կա՛մ լինել որևէ մեկի «սրտի» դատավոր: Ականտես եղանք՝ ինչպես են դատավորները դրան վճռական «ոչ» ասում և իրականացնում արդարադատություն»,-ասաց փաստաբանը:
Նրա պնդմամբ՝ դատարանները կալանավորումների միջնորդությունները մերժելիս պատճառաբանվածության այնպիսի բարձր ստանդարտ են սահմանում, որ միջազգային փորձում նման բան դժվար կլինի տեսնել: «Եղել են դատավորներ, որոնք կարողացել են վճռական լինել, չվախենալ ճնշումներից և իսկապես արդարադատություն իրականացնել»,-ասաց նա՝ ներկայացնելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի օրինակը:
Ըստ Վարդևանյանի՝ շատ կարևոր էր, որ մի պահի դատարանները կարողացան ամբողջությամբ ձերբազատվել թե՛ քաղաքական իշխանության, թե՛ Դատախազության, թե՛ քննչական մարմինների ճնշումներից:
«Սա իսկապես շատ կարևոր էր, և մենք այսօր տեսնում ենք մի դատական համակարգ, որի մասին փորձում են «քննադատություններ» ներկայացնել դատախազները, Դատախազությունը՝ ֆեյսբուքյան գրառումներով: Եթե նժարին դրվի ներկայացված միջնորդությունը և դատարանի որոշումը, հասկանալի կլինի, թե ինչ խայտառակ վիճակում է գտնվում Դատախազության և քննչական մարմինների՝ իրավունքի նկատմամբ մոտեցումը, և ինչ բարձր նշաձող են սահմանում դատարանները: Այժմ պետք է խոսել դատական համակարգի ձևավորվող իմունային համակարգի մասին՝ ի պատիվ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների և Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների»,-ասաց փաստաբանը:
Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2021/01/05/vardevanyan/3488718?fbclid=IwAR1bOMV2_phqA9Nr706Th5qVYUrSUV8IxCG1AXTGv2SYleVxik4kFKnKR4I]Tert.am[/url]-ում
Նմանատիպ նյութեր
1388 դիտում
10:15 01-03-2016
Արդարադատություն պետք է իրականացվի հիմա, երկու տարուց դա այլևս արդարադատություն չի լինի. «Առավոտ»
Այս բաժնից
2110 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)