211652_close_icon
views-count2964 դիտում article-date 14:56 05-01-2021

Արսեն Բաբայան. «Հայրենիք» զորախմբի ամբողջ զինամթերքը Վարդենիսում փաստաթղթավորված հանձնվել է ռազմական ոստիկանությանը

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավաճան նիկոլի անբարոյականի վաստակների ֆեյք կայքերը, որոնք ղեկավարվում են հայտնի ՊՈԱԿ-ի կողմից, կեղծ տեղեկություն են տարածում, թե իբր մեր զորախումբը (գեներալ-մայոր Ա.Վանեցյանի հրամանատարությամբ) զենքով լի ՈՒԱԶ մակնիշի մեքենա է թողել Շուշիում: Պաշտոնապես հայտնում եմ, որ դավաճան իշխանության անբարոյականների զավակների կեղծ կայքում հրապարակված լուսանկարի մեքենայից մեր զորախումբը չի ունեցել, իսկ զորախմբի ամբողջ զինամթերքը Վարդենիսում փաստաթղթավորված հանձնվել է ռազմական ոստիկանությանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր