211652_close_icon
views-count3397 դիտում article-date 22:48 05-01-2021

Ավետիք Իշխանյան. Նկատեք տարբերությունը. «Շուշին դժգույն և դժբախտ քաղաք է» և «Շուշին՝ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքն է»

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանի «բարեկիրթ» նախագահ Իլհամ Ալիևը, հունվարի 5-ին մշակույթի նախարարի հետ հանդիպման ժամանակ Շուշին հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք և ավելացրել․ «Շուշին արժանի է դրան»։ Հիշեցում․ Արևելահայաստանի մշակութային հիմնական կենտրոն Թբիլիսին (Թիֆլիս) չի եղել բուն պատմական Հայաստանի տարածքում։ Հայության համար իր նշանակությամբ երկրորդ մշակութային կենտրոնն արդեն պատմական Հայաստանի, Արցախի գավառի Շուշի քաղաքն էր։ Շուշիում գործում էին դպրոցներ, թատրոններ, տպագրվում էին թերթեր, եռում էր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքը։ Եվ այսպես մինչև 1920թ․ , երբ թուրք-ադրբեջանական հրոսակների կողմից Շուշիի հայությունը կոտորվեց, տեղահանվեց, քաղաքն ավերվեց ու հրդեհվեց։ Հետո, արդեն խորհրդային Ադրբեջանը Շուշին բնակեցրեց ադրբեջանցիներով, Ղազանչեցոց եկեղեցին էլ դարձրեց տրակտորների նորոգման կետ։ 1992թ․ մայիսի 9-ին կարծես վերականգնվել էր պատմական արդարությունը և Շուշին նորից ոտքի էր կանգնում , որպես հայոց մշակութային կենտրոն։ Արդեն Շուշիում գործում էին հիանալի թանգարաններ, վերականգնվում էին մշակութային կոթողները․․․և։ Եվ, այո դավաճանության պատճառով այն նվիրվեց թշնամուն։ Նկատեք տարբերությունը․ ըստ Արցախը թշնամուն նվիրած, բայց «ժողովրդի կողմից ընտրված» տգետի․ «Շուշին դժգույն և դժբախտ քաղաք է», իսկ ըստ հաղթանակած բռնապետ Ալիևի․ «Շուշին՝ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքն է»։ Ի՞նչ ասեմ, նորից և նորից կրկնում եմ, բոլոր նրանք , ովքեր շարունակում են պաշտպանել հայրենիքը կործանած սրիկային, կամ անտարբերներ են, զուրկ են պատմական հիշողությունից, արժանապատվությունից, կամ, այո՝ ծախվածներ են և փողը գերադասում են հայրենիքից»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր