211652_close_icon
views-count1637 դիտում article-date 11:18 06-01-2021

Աղոթում եմ բոլոր հիվանդների համար և շուտափույթ ապաքինում մաղթում. Արմեն Սարգսյան

Այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնն է: Այն իր մեջ սիրո, համերաշխության և հանդուրժողականության խորհուրդ ունի, այն ամենը, ինչ հատկապես այս օրերին անհրաժեշտ է մեզ։ Թող այդ խորհուրդը մեր մեջ ամրապնդի գիտակցությունը, որ համախմբված ու միասնական, Տիրոջ զորությունը մեր հոգում ունենալով, հույսով ու հավատով լեցուն կարող ենք և կարողանալու ենք ոտքի կանգնել և կառուցել մեր երկիրը, հաղթանակելու վստահությամբ գնալ առաջ։ Աղոթում եմ բոլոր հիվանդների համար և շուտափույթ ապաքինում մաղթում: Քրիստոս ծնվեց և հայտնվեց: Ձեզ և մեզ մեծ Ավետիս: [b]ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան[/b]

Նմանատիպ նյութեր