53906 դիտում
17:38 07-01-2021
Արտառոց դեպք Երևանում. «Դարոնիկ» ՍՊԸ-ի մենեջերը կասկածվում է քաղաքացուն վրաերթի ենթարկելու, իսկ հետո նրա տան վրա հարձակվելու մեջ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոչիկի և գլխի վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին:
Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 66-ամյա Աստղիկ Ս.-ն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Մալաթիայի «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ ընկնելու հետևանքով:
Մինչ Մալաթիայի ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 21:40-ին Մալաթիայի ոստիկանությունում տեղեկություներ են ստացվում, որ Աստղիկ Ս.-ն ոչ թե ընկել է, այլ վրաերթի է ենթարկվել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան վախեցրել են, որից հետո վրաերթի հեղինակը իր քրոջ տղայի հետ հարձակվել են վրաերթի ենթարկվածի տան վրա:
Կարճ ժամանակում Մալաթիայի ոստիկանության քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզում են, որ վրաերթը տեղի է ունեցել Վանթյան փողոցում՝ Երևանի բնակիչ, 54-ամյա Արսեն Ս.-ի վարած Nissan մակնիշի 15 AP 015 համարանիշի ավտոմեքենայով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանությունից նյութերը փոխանցվել են նույն բաժնի հետաքննչական բաժանմունք, որտեղից էլ այն փոխանցվել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Արսեն Ս.-ն աշխատում է «Դարոնիկ» ՍՊԸ-ում մենեջեր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: