1370 դիտում
20:52 07-01-2021
Թրամփի վարչակազմի մի քանի աշխատակիցներ հրաժարական են ներկայացրել Կապիտոլիումում տեղի ունեցած ցույցերից հետո
[url=https://www.tert.am/am/news/2021/01/07/us-administration/3489590]tert.am[/url]-ը գրում է. ԱՄՆ առևտրի նախարարի՝ անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Ջոն Կոստելյոն հրաժարական է ներկայացրել Կապիտոլիումի շենքի գրոհից և նախագահ Թրամփի՝ ցուցարարներին ուղղված հայտարարությունից հետո:
Ինչպես փոխանցում է CNN-ը՝ հղում անելով նախագահական վարչակազմի բաձրաստիճան պաշտոնյային, Կոստելյոյի հրաժարականը գուցե վերջինը չլինի: Պաշտոնյաների հրաժարականի պատճառ է դարձել նախօրեին տեղի ունեցած ցույցերը վերահսկելու հարցում Թրամփի անհաջողությունը:
Ավելի վաղ մի քանի պաշտոնյաներ ևս դիմում են ներկայացրել պաշտոնից հրաժարվելու մասին: Fox News-ի տվյալներով՝ նրանց թվում են ԱՄՆ առաջին տիկնոջ աշխատակազմի ղեկավար, Սպիտակ տան նախկին խոսնակ Ստեֆանի Գրիշեմը, Սպիտակ տան փոխխոսնակ Սառա Մեթյուսը, արձանագրությունների հարցերով քարտուղար Ռիկի Նիչետան և նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Մեթ Փոթինջերը:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են: Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել:
Նմանատիպ նյութեր
1959 դիտում
12:01 03-01-2022
Սուդանի վարչապետը զանգվածային ցույցերից հետո հրաժարական է տվել
2004 դիտում
12:19 15-07-2021
Կուբան ցույցերից հետո չեղարկել է առաջին անհրաժեշտության իրերի ներմուծման մաքսատուրքերը, վերականգնել համացանցը
1409 դիտում
09:41 15-01-2021
ԱՄՆ-ում պարզել են Կապիտոլիումում ոստիկանին ծեծի ենթարկած տղամարդու ինքնությունը
Այս բաժնից
523 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
556 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1165 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN