2004 դիտում
12:19 15-07-2021
Կուբան ցույցերից հետո չեղարկել է առաջին անհրաժեշտության իրերի ներմուծման մաքսատուրքերը, վերականգնել համացանցը
Կուբան վերջին անկարգություններից հետո ժամանակավորապես չեղարկել է սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների ներմուծման մաքսատուրքերը, հայտնում է BBC-ն և հավելում, որ հաջորդ երկուշաբթի օրվանից մինչև տարեվերջ ճանապարհորդների կողմից նման ապրանքների ներմուծման սահմանափակում չի լինի։
Նման պահանջ հնչել էր վերջին օրերի ցույցերի ընթացքում, երբ փողոց դուրս եկած մարդիկ պահանջել էին, որ Կուբա ժամանող մարդիկ կարողանան առանց մաքսատուրքեր վճարելու ապրանքներ ներկրել։
Կուբայի վարչապետ Մանուել Մարրերո Կրուզը նշել է, որ դա բազմաթիվ ճանապարհորդների կողմից ներկայացված պահանջ է եղել և իշխանությունն ապրանքների հարկումը կսկսի դեկտեմբերի 31-ից հետո։ Այս պահին Կուբա մեկնողները կարող են մինչև 10 կիլոգրամ դեղորայք ներմուծել երկիր՝ առանց մաքսատուրքի։ Սակայն թույլատրելի սահմանափակ քանակի սնունդ և հիգիենայի պարագաների համար նրանք պետք է վճարեն։
Լրատվականը նշել է, որ որոշման ազդեցությունը անորոշ է, քանի որ կորոնավիրուսային վարակով պայմանավորված՝ քիչ մարդիկ են ցանկանում Կուբա մեկնել։
Ընդդիմադիր լրագրող Յոանի Սանչեսը, սակայն, նշել է, որ արյուն չի թափվել հանուն մեկ ավելի ճամպրուկի և շեշտել, որ իրենք ազատություն են ուզում։
Վերոնշյալ արտոնությունից բացի, նաև վերականգնվել է համացանցը, սակայն որոշ սոցիալական հարթակներ, ինչպես, օրինակ, Facebook-ը, WhatsApp-ը և Twitter-ը, առայժմ արգելափակված են։
Հիշեցնենք, որ Կուբայում կոմունիստական կառավարության դեմ տասնամյակների ամենամեծ բողոքի ակցիաների ընթացքում տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել, հաստատվել է մահվան մեկ դեպք։ Ցույցերին մասնակցել են հազարավոր մարդիկ՝ զայրացած տնտեսության անկումից, սննդամթերքի և դեղորայքի պակասից, թանկացումներից և կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում կառավարության գործողություններից։ Երկրի նախագահն իր կողմնակիցներին կոչ էր արել «պայքարել» ցուցարարների դեմ։

Նմանատիպ նյութեր
2071 դիտում
13:49 06-04-2020
Երրորդ երկրներից կարտոֆիլի, սոխի, գազարի և այլ ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն
1367 դիտում
20:52 07-01-2021
Թրամփի վարչակազմի մի քանի աշխատակիցներ հրաժարական են ներկայացրել Կապիտոլիումում տեղի ունեցած ցույցերից հետո
1956 դիտում
12:01 03-01-2022
Սուդանի վարչապետը զանգվածային ցույցերից հետո հրաժարական է տվել
Այս բաժնից
442 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
463 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1072 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN