211652_close_icon
views-count1779 դիտում article-date 21:04 07-01-2021

Գալիք հանդիպումը կարող է դառնալ հայկական պետականության դիակը ֆորմալինի մեջ դնելու և մեր պետականության մումիֆիկացման եզրափակիչ արարը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ակնհայտ է այլևս, որ հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպուման օրակարգը բազում սպառնալիքներ կարող է պարունակել։ Դավադիր ստահակը, ով կառչել է աթոռից եւ դիմադրում է սահմանադրական ճանապարհով Հայաստանում նոր, ավելի ամուր կառավարության ձեւավորմանը, թաքուն է պահում ժողովրդից Ալիեւի հետ գալիք հանդիպման բովանդակությունը։ ՀՀ վարչապետի պաշտոնն ուզուրպացրած Հակահայկական տականքն արդեն դե-ֆակտո սպանել է Արցախի Հանրապետությունը, և հավանական է, որ շուտով վերջին մահացու հարվածը կհասցնի նաեւ Հայաստանի Հանրապետությանը։ Գալիք հանդիպումը կարող է դառնալ հայկական պետականության դիակը ֆորմալինի մեջ դնելու եւ մեր պետականության մումիֆիկացման եզրափակիչ արարը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստան ներկայացնելու իրավունք չունի։ Մինչեւ Հայաստանում չփոխվի իշխանությունը, որեւէ նոր պայմանավորվածություն Ադրբեջանի հետ պետք է բացառել, իսկ մինչ այդ՝ օրակարգի գերակա հարց դիտարկել բացառապես ռազմագերիների, պատանդների և աճյունների վերադարձը»։

Նմանատիպ նյութեր