2593 դիտում
23:08 07-01-2021
ԱՄՆ Ազգային գվարդիայի մոտ 6200 աշխատակիցներ են մոբիլիզացվել՝ Վաշինգտոնում կարգուկանոն հաստատելու համար
[url=https://www.tert.am/am/news/2021/01/07/national-guards/3489595]Tert.am[/url]-ը գրում է. ԱՄՆ մի շարք նահանգներում և Կոլումբիայի շրջանում Ազգային գվարդիայի մոտ 6200 աշխատակիցներ են մոբիլիզացվել՝ միանալու Վաշինգտոնում կարգուկանոնի պահպանություն իրականացնող ոստիկաններին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչին:
Նշվում է, որ նրանցից 1000-ը ժամանել են Նյու Յորքից, 500-ը Մերիլենդից, 500-ը՝ Նյու Ջերսիից:
Վաշինգտոնում չորեքշաբթի ներգրավվել էին գվարդիայի 1100 անդամներ՝ աջակցելու Կապիտոլիումի պաշտպանական գործողութուններին:
Հետաքննությունների դաշնային բյուրոն ավելի վաղ դիմել է ամերիկացիներին՝ խնդրելով օգնել՝ բացահայտելու այն մարդկանց, որոնք մասնակցել են նախօրեին տեղի ունեցած խռովություններին և Կապիտոլիումի շենքի գրոհին:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են: Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել:
Նմանատիպ նյութեր
3455 դիտում
23:55 01-06-2014
74,000 չեչեն սպասում է Ուկրաինայում կարգուկանոն հաստատելու համար մեկնելու հրամանի. Ռամզան Կադիրով. տեսանյութ
1519 դիտում
17:07 28-11-2020
Հայաստանին աջակցելու համար մոբիլիզացվել են Ֆրանսիայի պետական կառույցներն ու ՀԿ-ները. Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար
Այս բաժնից
931 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
880 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը
751 դիտում
18:26 18-12-2024
Գազայի հատվածում մեկ օրում զոհվել է 38 մարդ