3455 դիտում
23:55 01-06-2014
74,000 չեչեն սպասում է Ուկրաինայում կարգուկանոն հաստատելու համար մեկնելու հրամանի. Ռամզան Կադիրով. տեսանյութ
Համապատասխան հրահանգի դեպքում Ուկրաինա մեկնելու համար պատրաստ սպասում են Չեչնիայի 74,000 կամավորներ: Այս մասին հայտարարել է Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը ռուսական «Неделя российского телеканала РЕН»-ին տված հարցազրույցում:
Կադիրովը խոստովանել է, որ Ուկրաինայի հյուսիս-արևելքում ընթացող մարտերում ներկա պահին 14 կամավոր չեչեն է կռվում:
«Ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ՝ ես այնտեղ ոչ մի չեչենի չեմ ուղարկել: Եթե հրաման լինի, մենք ունենք 74,000 կամավորներ, ովքեր պատրաստ են մեկնել Ուկրաինա՝ այնտեղ կարգուկանոն հաստատելու համար»,-ասել է Կադիրովը:
Միևնույն ժամանակ ընդգծել է, որ Ուկրաինա մեկնելու ցանկություն ունեցողները շատ են, սակայն նրանց ստիպված են լինում զսպել: «Եթե մենք նրանց չզսպեինք, ապա նրանք հիմա կլինեին ոչ թե 14, այլ 400 կամ 4,000»,-ասել է Չեչնիայի նախագահը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1298 դիտում
11:47 22-12-2014
Ուկրաինայում ոչ օրենք կա, ոչ էլ ժողովրդավարություն. Ռամզան Կադիրով
3457 դիտում
14:56 31-07-2015
Չեչեն կամավորները հեռացել են Դոնբասից. Կադիրով
2590 դիտում
23:08 07-01-2021
ԱՄՆ Ազգային գվարդիայի մոտ 6200 աշխատակիցներ են մոբիլիզացվել՝ Վաշինգտոնում կարգուկանոն հաստատելու համար
Այս բաժնից
1150 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1117 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1144 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան