Էդեն Ազար. Կցանկանայի ունենալ Մեսիի ոտքը, Ռոնալդուի ծարավն ու Զիդանի մակարդակը
«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է, թե ինչպիսի որակներ կցանկանար ունենալ՝ որպես ֆուտբոլիստ:
«Ես կցանկանայի ստանալ Մեսիի ձախ ոտքը: Հաղթանակի ծարավը, որով օժտված է Ռոնալդուն, տիտղսոներ վերցնելու և մշտապես հաղթելու նրա ցանկությունը:
Զիդանից կցանկանայի վերցնել խաղամակարդակը: Բայց ես դրանից առանց այդ էլ ունեմ, այդպես չէ՞: Բայց նրա աղամակարդակն ավելի բարձր է», ասել է Ազարը: