2716 դիտում
16:06 08-01-2021
Կոչ ենք անում օր առաջ հասնել վարչապետի հրաժարականին. Արցախի Արդարություն կուսակցություն
Արցախի հիմնախնդրի և միջազգային հարաբերությունների վերաբերյալ Արցախի և Հայաստանի իշխանությունների պարտվողական կեցվածքը, տրամագծորեն հակառակ քաղաքական հայտարարությունները հանգեցրեցին նրան, որ աշխարհը սկսեց Ղարաբաղյան հիմնախնդիրն ընկալել ոչ թե ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքար, այլ որպես զուտ տարածքային վեճ, որի աղետալի հետևանքները հայ ազգը կրում է այսօր:
Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Արդարություն Կուսակցությունը։
«44 օր շարունակ խաղաղ բնակչության ամենօրյա ռմբակոծությամբ, արգելված զինատեսակների օգտագործմամբ, գերիների խոշտանգմամբ պատերազմական հանցագործությունների համար չպատժված Իլհամն արդեն իրեն իրավունք է վերապահում վերահսկել հայ կամ այլ պաշտոնյաների ելքն ու մուտքը Արցախ։ Միջազգային հանրության անտարբերության, Հայաստանի և Արցախի իշխանությունների քար լռության ներքո հոխորտում է, թե` Արցախը «իրենց տարածքն է», վախեցնում է, թե` Հայաստանից Արցախ պաշտոնյայի այցի և այդպիսվ իրեն զայրացնելու դեպքում «պատասխանը շատ կոշտ կլինի»:
Արցախի «Արդարություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության աննախադեպ ագրեսիվ և անպատասխանատու պահվածքը, կոչ է անում միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին, մասնավորապես Արցախի Հանրապետությունում խաղաղարար առաքելություն իրականացնող և կողմերի միջև հրադադարի երաշխավորը հանդիսացող Ռուսաստանի Դաշնությանը դատապարտել Ալիևի նման ռազմատենչ գործելաոճը, քանզի ուժի միջոցով հակամարտությունների լուծումը կարող է աղետալի նախադեպ դառնալ այս տարածաշրջանի համար:
Արցախի «Արդարություն» կուսակցությունը փաստում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարը պետք է Արցախի Հանրապետության կարգավիճակի( մինչև հակամարտության լուծումը ստատուս քվոյի վերականգնում) և սահմանների վերականգման առումով քաղաքական բովանդակություն ստանա, այլապես առկա խնդիրներն ական են դրված տարածաշրջանի խաղաղության տակ:
Արցախի «Արդարություն» կուսակցությունը համոզված է, որ պարտություն կրած և կապիտուլյացիա կնքած ղեկավարի հետ բանակցելու ցանկություն կունենա միայն թշնամին, ով հունվարի 11-ին նոր ակնկալիքներ ունի, ուստի կոչ ենք անում ՀՀ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, հասարարակության լայն շրջանակներին օր առաջ հասնելու ՀՀ վարչապետի հրաժարականին»,– ասվում է հայտարարությունում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Արցախի հիմնախնդրի և միջազգային հարաբերությունների վերաբերյալ Արցախի և Հայաստանի իշխանությունների...
Posted by Արցախի Արդարություն Կուսակցություն on 2021 թ. հունվարի 8, ուրբաթ
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը
748 դիտում
18:26 18-12-2024
Գազայի հատվածում մեկ օրում զոհվել է 38 մարդ
940 դիտում
15:28 18-12-2024
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի խորհրդարանի նախագահ